https://arm.sputniknews.ru/20260409/ukrainaji-zinuzhi-hardzakumneri-hetevanqvov-belgvorvodi-marzum-7-mard-e-viravvorvel-100814645.html
Ուկրաինայի զինուժի հարձակումների հետևանքով Բելգորոդի մարզում 7 մարդ է վիրավորվել
Ուկրաինայի զինուժի հարձակումների հետևանքով Բելգորոդի մարզում 7 մարդ է վիրավորվել
Sputnik Արմենիա
Ուկրաինական զորքերը պարբերաբար հարվածներ են հասցնում Ռուսաստանի տարածքներին։ 09.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-09T15:24+0400
2026-04-09T15:24+0400
2026-04-09T15:26+0400
ռուսաստան
ուկրաինա
անօդաչու թռչող սարք (աթս)
տուժածներ
բելգորոդ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/17/95011297_0:550:960:1090_1920x0_80_0_0_f8caf5d2f7ea21f0e9acb14ca9f39fcf.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Բելգորոդի մարզի Շեբեկինոյի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով 7 մարդ է վիրավորվել։ Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը:Եվս մեկ FPV-դրոն հարվածել է Շեբեկինո քաղաքի ձեռնարկության տարածքում գտնվող վարչական շենքին, տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել 1 տղամարդ։«Հարձակման հետևանքով շենքում կրակ է բռնկվել. հրշեջ հաշվարկով հրդեհը օպերատիվ կերպով վերացվել է։ Վնասվել է նաև մարդատար ավտոմեքենա», – մանրամասնել է մարզպետը։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
բելգորոդ
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/17/95011297_0:388:960:1108_1920x0_80_0_0_c39a3464e8af8491ecc225d1105bfcbc.jpg.webp
ռուսաստան, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), տուժածներ, բելգորոդ
ռուսաստան, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), տուժածներ, բելգորոդ
Ուկրաինական զորքերը պարբերաբար հարվածներ են հասցնում Ռուսաստանի տարածքներին։
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Բելգորոդի մարզի Շեբեկինոյի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով 7 մարդ է վիրավորվել։ Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը:
«Բելգորոդ-Շեբեկինո ավտոճանապարհի մի հատվածում դրոնի հարվածից միանգամից 6 մարդ է վիրավորվել՝ 2 կին և «Օրլան» ստորաբաժանման 4 մարտիկ: Կանայք ստացել են ականապայթյունային և բեկորային վնասվածքներ, մարտիկները՝ բարոտրավմա»,- տելեգրամյան ալիքում գրել է Գլադկովը։
Եվս մեկ FPV-դրոն հարվածել է Շեբեկինո քաղաքի ձեռնարկության տարածքում գտնվող վարչական շենքին, տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել 1 տղամարդ։
«Հարձակման հետևանքով շենքում կրակ է բռնկվել. հրշեջ հաշվարկով հրդեհը օպերատիվ կերպով վերացվել է։ Վնասվել է նաև մարդատար ավտոմեքենա», – մանրամասնել է մարզպետը։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։