«Financial Times»-ի վերջին հրապարակումները վկայում են, որ հրադադարի նախաձեռնողը եղել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, այլ ոչ թե Իրանի կառավարությունը։
Թրամփի վարչակազմը շաբաթներ շարունակ գաղտնի ճնշում է գործադրել հրադադարի հասնելու համար՝ ձգտելով թեթևացնել Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի վերահսկողությամբ պայմանավորված տնտեսական բեռը։
Վաշինգտոնը հույս ուներ միջնորդի դեր տալ Պակիստանին։ Պակիստանի բանակի շտաբի պետ Ասիմ Մունիրը կապի մեջ է եղել իրանցի պաշտոնյաների, հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիթքոֆի, փոխնախագահ Ջ․ Դ․ Վենսի, ինչպես նաև անձամբ Թրամփի հետ՝ նույնիսկ այն բանից հետո, երբ վերջինս երեքշաբթի օրը սպառնացել էր ոչնչացնել իրանական քաղաքակրթությունը։
Դիվանագիտական հաղորդակցություններին ծանոթ հինգ աղբյուրների համաձայն՝ Թրամփը դեռ մարտի 21-ից փորձել են հրադադարի հասել, երբ առաջին անգամ սպառնաց հարվածներ հասցնել իրանական էլեկտրակայաններին։
Այս տեղեկատվությունը հակասում է Թրամփի վարչակազմի՝ Իրանի վերաբերյալ նախկինում հնչեցրած գրեթե բոլոր հայտարարություններին։
«Նրանք են համաձայնություն խնդրում, ոչ թե ես։ Նրանք են համաձայնություն խնդրում», – հայտարարել է Թրամփը մոտ երկու շաբաթ առաջ,- «Յուրաքանչյուր ոք, ով տեսել է այնտեղ տեղի ունեցողը, կհասկանա, թե ինչու են նրանք ցանկանում գործարք կնքել։ Նրանք աղերսում են համաձայնություն»։