Լիբանանը պետք է ներառվի ԱՄՆ-ի և Իրանի միջև կնքված հրադադարի համաձայնագրում։ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Իվետ Քուփերը այս մասին հայտարարել է Sky News-ին տված հարցազրույցում։
«ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ, սակայն Իսրայելը, պնդելով, որ Լիբանանը այս համաձայնագրի մաս չէ, զգալիորեն սաստկացրել է երկրի վրա իր հարձակումները։ Մենք ցանկանում ենք, որ հրադադարը տարածվի նաև Լիբանանի վրա։ Ես խորապես մտահոգված եմ Իսրայելի կողմից Լիբանանի վրա հարձակումների սրմամբ։ Մենք տեսնում ենք ռազմական գործողությունների մարդասիրական հետևանքները և մարդկանց զանգվածային տեղահանությունը։ Ահա թե ինչու մենք վճռականորեն աջակցում, որ Լիբանանի ընդգրկվի հրադադարի մեջ», – ընդգծել է նա։
Նախարարը նաև նշել է Իրանի հետ ներկայիս հրադադարի պահպանման կարևորությունը, ինչպես նաև Հորմուզի նեղուցը արագ բացելու անհրաժեշտությունը։