Վավերագրողների կողմից ուղարկվել է բողոքի նամակ ՀՀ Կառավարությանը, ԿԳՄՍ նախարարությանը և Հայաստանի կինո հիմնադրամին՝ պատասխանի ակնկալիքով

Հարգելիներ,

մարտի 6-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից e-draft-ում դրվել է կինոյի օրենքի նոր նախագիծ կամ ինչպես իրենք են ասում օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծ, որը մեղմ ասած վատն է և ոչ մի կերպ չի ներկայացնում կինոգործիչների շահերը։

Վատ էր նաև այն, որ տրված 14 օրերի ընթացքում, որ կարող էինք մեկնաբանություններ թողնել կամ արտահայտվել, տվյալ կայքը չի աշխատել առնվազն 6 օր կամ ավել։ Դրա պատճառով շատերը չեն կարողացել իրենց դիրքորոշումը հայտնել։

Այժմ, վավերագրողների կողմից ուղարկվել է բողոքի նամակ ՀՀ Կառավարությանը, ԿԳՄՍ նախարարությանը և Հայաստանի կինո հիմնադրամին՝ պատասխանի ակնկալիքով։

Ցանկացողները կարող են իրենց անուն ազգանունները ավելացնել կցված նամակին, քանի որ մեկ շաբաթ հետո ևս ուղարկել ենք թարմացված տարբերակը և այս ընթացքում տարբեր կերպերով բարձրաձայնելու ենք այս կարևոր հարցի մասին։

Բոլորիդ ակտիվությունը շատ կարևոր է։

 

ArmDoc Հայկական վավերագրական ֆիլմերի ասոցիացիա

https://www.facebook.com/61582335636025/posts/122123950041077854/?mibextid=wwXIfr&rdid=loYlQpjeCwdBTQbc#

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment