ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը և դաշինքի պատգամավորներ Ագնեսա Խամոյանն ու Քրիստինե Վարդանյանը խոսել են Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա կատարած վերջին այցի, հայ-ռուսական հարաբերությունների մասին, անդրադարձել են նաև ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր վտանգներին։
Ռոբերտ Քոչարյանը, պատասխանելով հարցին, թե ի՞նչ նպատակ էր հետապնդում Հայաստանի վարչապետի Մոսկվա կատարած այցը, ասաց․ « Նախ վարչապետը ինքը խնդրեց հանդիպում, իր նախաձեռնությամբ նախաձեռնությամբ էր։ Համոզված եմ, որ նպատակը հետևյալն էր՝ ևս մեկ անգամ պրոտոկոլային, այսպես ասենք, կենացային ինչ-որ մի հանդիպում ունենալ՝ ցույց տալու համար, թե ինքն այն մարդն է, որին բոլորն ընդունում են՝ Ռուսաստանն է ընդունում, Եվրոպան է ընդունում, Միացյալ Նահանգներն է ընդունում, իբրև աշխարհաքաղաքական կենտրոնի հետ բարեհամբույր վերաբերմունքի մեջ է գտնվում։ Դա էր ուզում ցույց տալ»։
«Հսկա պետության մոտ աքլորանալը վնասելու է քո երկրին։ Քեզ դաս չեղա՞վ, որ քաղաքականության մեջ աքլորանալը լավ բան չէ»,- ասել է երկրորդ նախագահը։