«Մենք ասում ենք՝ երկիրը չպետք է դարձնել մրցակցության «պոլիգոն» Արևմուտքի և Ռուսաստանի միջև։ Եթե դու այդպես ես վարվում, եթե կողմ ես բռնում, ինչը, ըստ մեզ, անում է Նիկոլ Փաշինյանը, ապա դու հրավիրում ես քո երկիր պրոքսի պատերազմ Ռուսաստանի և Արևմուտքի միջև։
Իսկ մենք գիտենք՝ ինչ է լինում այն երկրների հետ, որոնք այդ պատերազմը բերում են․ այդ երկրները պարզապես քանդվում են»։
«Ա1+»-ի տաղավարում հյուրընկալվել է ՀԱԿ փոխնախագահ, վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը։
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ընտրական օրենսգրքի փոփոխություններին, «Ուժեղ Հայաստան» կուսակցության հետ դաշինքի ձախողմանը, ՌԴ–Հայաստան հարաբերություններին, ԱՄՆ–Իրան հակամարտությանը և առաջիկա ընտրություններում ՀԱԿ-ի անելիքներին։ Մանրամասները՝ տեսանյութում։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: