https://arm.sputniknews.ru/20260408/erkshabatja-hradadari-masin-trampi-hajtararutjunic-hetvo-navti-gnery-nvazel-en-16-vov-100782718.html
Երկշաբաթյա հրադադարի մասին Թրամփի հայտարարությունից հետո նավթի գները նվազել են 16%-ով
Երկշաբաթյա հրադադարի մասին Թրամփի հայտարարությունից հետո նավթի գները նվազել են 16%-ով
Sputnik Արմենիա
«MarineTraffic» առցանց հարթակը հաղորդել է Հորմուզի նեղուցով նավերի անցման «առաջին նշանների» մասին, սակայն առայժմ փոխադրողները լավատեսություն չունեն այս… 08.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-08T18:25+0400
2026-04-08T18:25+0400
2026-04-08T18:25+0400
դոնալդ թրամփ
նավթ
գին
իրանի իսլամական հանրապետություն
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/13/39938954_0:0:3133:1762_1920x0_80_0_0_c0db9b25f2b19998251b9da3ead62770.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո նավթի համաշխարհային գները նվազել են 16%-ով։ Այս մասին հաղորդում է CBS հեռուստաալիքը:«Brent» տեսակի (համաշխարհային նավթային շուկայի ուղենիշ) նավթի գները նվազել են 16,3 %-ով:Այնուամենայնիվ, գները մնում են շատ ավելի բարձր, քան մինչ Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությունների սկսվելը (երբ դրանք կազմում էին 60-70 դոլար մեկ բարելի դիմաց – խմբ.):Հեռուստաալիքի հետ զրույցում «DeVere Group» ֆինանսական ընկերության ղեկավար Նայջել Գրինը նշել է, որ շուկաները պատրաստվում էին վատթարագույնին, ուստի հակամարտությանանգամ ժամանակավոր դադարը թուլացնում է լարվածությունը։«MarineTraffic» առցանց հարթակը, որն իրական ժամանակի ռեժիմում անցկացնում է ծովային նավերի մոնիտորինգ, այսօր առավոտյան X սոցցանցում հայտարարել է Հորմուզի նեղուցով (որով անցնում է նավթի համաշխարհային շուկայի պաշարների մոտ 20 %-ը) նավերի անցման «առաջին նշանների» մասին:Այնուամենայնիվ, ինչպես նշվում է «TD Securities» ներդրումային բանկի մեկնաբանության մեջ, առայժմ պարզ չէ, թե արդյոք փոխադրող ընկերությունները պատրաստ են օգտվել այդ հնարավորությունից, քանի որ նրանք վստահություն չունեն, որ հրադադարը երկու շաբաթից ավելի կտևի:
իրանի իսլամական հանրապետություն
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/13/39938954_0:0:2731:2048_1920x0_80_0_0_d20039d91e937b5178fdf28c38287e3d.jpg.webp
դոնալդ թրամփ, նավթ, գին, իրանի իսլամական հանրապետություն, ամն
դոնալդ թրամփ, նավթ, գին, իրանի իսլամական հանրապետություն, ամն
«MarineTraffic» առցանց հարթակը հաղորդել է Հորմուզի նեղուցով նավերի անցման «առաջին նշանների» մասին, սակայն առայժմ փոխադրողները լավատեսություն չունեն այս հարցում:
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո նավթի համաշխարհային գները նվազել են 16%-ով։ Այս մասին հաղորդում է CBS հեռուստաալիքը:
«Brent» տեսակի (համաշխարհային նավթային շուկայի ուղենիշ) նավթի գները նվազել են 16,3 %-ով:
Այնուամենայնիվ, գները մնում են շատ ավելի բարձր, քան մինչ Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությունների սկսվելը (երբ դրանք կազմում էին 60-70 դոլար մեկ բարելի դիմաց – խմբ.):
Հեռուստաալիքի հետ զրույցում «DeVere Group» ֆինանսական ընկերության ղեկավար Նայջել Գրինը նշել է, որ շուկաները պատրաստվում էին վատթարագույնին, ուստի հակամարտությանանգամ ժամանակավոր դադարը թուլացնում է լարվածությունը։
«MarineTraffic» առցանց հարթակը, որն իրական ժամանակի ռեժիմում անցկացնում է ծովային նավերի մոնիտորինգ, այսօր առավոտյան X սոցցանցում հայտարարել է Հորմուզի նեղուցով (որով անցնում է նավթի համաշխարհային շուկայի պաշարների մոտ 20 %-ը) նավերի անցման «առաջին նշանների» մասին:
Այնուամենայնիվ, ինչպես նշվում է «TD Securities» ներդրումային բանկի մեկնաբանության մեջ, առայժմ պարզ չէ, թե արդյոք փոխադրող ընկերությունները պատրաստ են օգտվել այդ հնարավորությունից, քանի որ նրանք վստահություն չունեն, որ հրադադարը երկու շաբաթից ավելի կտևի: