Վենսը զգուշացնում է, որ հրադադարը «փխրուն» է, Թրամփը՝ «անհամբեր» է առաջընթացի համար

Բուդապեշտ կատարած այցի ժամանակ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ողջունել  է Իրանի հետ հրադադարը, բայց զգուշացրել , որ այն Իրանում սխալ է ներկայացվում, գրում է DW-ն։

«Կան մարդիկ, որոնք ստում են նույնիսկ այս փխրուն հրադադարի մասին, որը մենք արդեն կնքել ենք», – ասել  է Վենսը՝ առանց լրացուցիչ մանրամասներ հաղորդելու։

«Եթե իրանցիները բարի կամքով պատրաստ են համագործակցել մեզ հետ, կարծում եմ՝ մենք կարող ենք համաձայնության գալ», – ասել  է Վենսը, որն  այս շաբաթ Հունգարիայում է՝ Վիկտոր Օրբանի վերընտրության թեկնածությանը աջակցելու համար։

«Կարծում եմ, եթե նրանք բարի կամքով բանակցեն, մենք կկարողանանք համաձայնության գալ։ Դա մեծ «եթե»-ն է։ Եվ, ի վերջո, իրանցիներից է կախված, թե ինչպես են նրանք բանակցելու։ Հուսով եմ՝ նրանք ճիշտ որոշում կկայացնեն», – ասել է  Վենսը։

Այնուամենայնիվ, նա զգուշացրել է, որ եթե Թեհրանը չգա բանակցությունների սեղանի շուրջ, «նրանք կհասկանան, որ Միացյալ Նահանգների նախագահը նրանցից չէ, ում հետ կարելի է խաղալ։ Նա անհամբեր է։ Անհամբեր է առաջընթաց գրանցելու համար»։

Պակիստանը, որը միջնորդել է հրադադարը, հայտարարել է, որ պատերազմի վերջնական ավարտի վերաբերյալ բանակցությունները կարող են սկսվել Իսլամաբադում արդեն ուրբաթ օրը։

Ավեի վաղ  Թրամփը հայտարարել էր  հրադադարի մասին, որի պայմաններից մեկը Իրանի կողմից Հորմուզի նեղուցի բացումն է:

Թարգմանությունը`Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment