Իրանը կամ կամավոր կհանձնի հարստացված ուրանը, կամ ԱՄՆ-ն ինքը կստանա այն․ Պենտագոնի ղեկավար

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանը կամ կամավոր կհանձնի հարստացված ուրանը, կամ ԱՄՆ-ն ինքը կստանա այն. այսօր մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։

Նա նշել է, որ դա կարվի նույն կերպ, ինչպես «Կեսգիշերային մուրճ» գործողությունը, կամ նմանատիպ գործողության միջոցով։

«Մենք այդ տարբերակը բաց ենք պահում»,- հավելել է Հեգսեթը։

Նա նշել է, որ ԱՄՆ-ն կստիպի Իրանին համաձայնության գալ։

«Մենք կմնանք այստեղ։ Մենք ոչ մի տեղ չենք գնա։ Մենք կապահովենք, որ Իրանը հարգի այս հրադադարը, և, ի վերջո, մենք նրանց կբերենք բանակցությունների սեղանի շուրջ և կստիպենք համաձայնության գալ»,- ընդգծել է պաշտպանության նախարարը։

Leave a comment