ԵՐԵՎԱՆ,6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քրեակատարողական հիմնարկներում գերբնակեցման նվազեցումը, ինչպես նաև կալանավորված անձանց և դատապարտյալների պահման պայմանների բարելավումը մշտապես հանդիսացել է քրեակատարողական ծառայության կողմից իրականացվող բարեփոխումների առաջնային ուղղվածություն: Քրեակատարողական ծառայության առջև դրված նպատակների, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի գերբնակեցման, դատապարտյալների «հիերարխիկ» հարաբերությունների խնդիրների շուրջ«Արմենպրես»-ը զրուցել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Ռաֆայել Հովհաննիսյանի հետ:
–ՊարոնՀովհաննիսյան,հունվարի 29-ինՀՀՆախագահիհրամանագրովդուքնշանակվելեքՀՀքրեակատարողականվարչությանպետ:Ստանձնելովնորպաշտոնը,որոնքենլինելուձերառջևդրվածհիմնականխնդիրները:
-ՀՀ քրեակատարողական ծառայությունը նախատեսում է շարունակել սկսված բարեփոխումները և առավել մեծ ուշադրություն դարձնել հատկապես կալանավորված անձանց և դատապարտյալների բուժսպասարկման, պահման պայմանների, սննդի մատակարարման և անվտանգության ապահովման ոլորտներին, ինչպես նաև աշխատանքներ տանել կոռուպցիայի ռիսկերի վերացման ուղղությամբ:
-2017թվականինշատէքննարկվել «Նուբարաշեն»քրեակատարողականհիմնարկիգերբնակեցմանհետկապվածխնդիրը:Այսմասովինչկարողեքասել:
-Քրեակատարողական հիմնարկներում գերբնակեցման նվազեցումը, ինչպես նաև կալանավորված անձանց և դատապարտյալների պահման պայմանների բարելավումը մշտապես հանդիսացել է քրեակատարողական ծառայության կողմից իրականացվող բարեփոխումների առաջնային ուղղվածություն: Այդ նպատակով, մինչ օրս իրականացվող ծավալուն իրավակազմակերպչական միջոցառումների արդյունքում լրակազմի առումով «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գերբեռնվածություն խնդիր առկա չէ ( 2018 թվականի մարտի 29-ի դրությամբ` 780 լրակազմի պայմաններում «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվում է 787 անձ):
Սկզբնաղբյուրը ՝https://armenpress.am/arm/news/928936/