https://arm.sputniknews.ru/20260408/arhestakan-banakanutjan-bnagavarum-hajastany-shat-aseliq-uni-simvonjan-100777637.html
Արհեստական բանականության բնագավառում Հայաստանը շատ ասելիք ունի. Սիմոնյան
Արհեստական բանականության բնագավառում Հայաստանը շատ ասելիք ունի. Սիմոնյան
Sputnik Արմենիա
Amazon Web Services ընկերության արհեստական բանականության ուղղության ղեկավարն այն համոզման է, որ թվային նոր պլատֆորմների ստեղծման առումով Հայաստանը հետաքրքիր… 08.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-08T16:44+0400
2026-04-08T16:44+0400
2026-04-08T16:50+0400
տեսանյութեր
տեսանյութ
արհեստական բանականություն
տաթևիկ սիմոնյան
amazon
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/08/100775687_9:0:1280:715_1920x0_80_0_0_2f3e21ee4b48fe896b8fcacb488c96e8.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Թվային աշխարհում Հայաստանն ունի ամբողջական ներուժ` դիրքավորվելու որպես կամուրջ թե՛ տնտեսությունների միջև, թե՛ տեխնոլոգիաների ու սպառողների միջև, թե՛ գիտելիքի ու այն փնտրողի միջև։ «Միավորելով պլատֆորմներն ու տնտեսությունները» 4–րդ համաժողովի ժամանակ այսօր այս մասին նշեց «Doing Digital Forum 2026»–ի հիմնադիր, «SPRING PR» ընկերության համահիմնադիր Տաթևիկ Սիմոնյանը։ՀՀ կառավարությունը և Amazon–ը պատրաստ են զարգացնել համագործակցությունըՆա ընդգծեց, որ ֆորումի նպատակն է ստեղծել նոր միջավայր նոր տեխնոլոգիաների համար, որպեսզի դրանից շահեն տնտեսությունն ու նրա մրցունակությունը։Եվրոպայում Amazon Web Services ընկերության արհեստական բանականության ուղղության ղեկավար Մատիաս Ունդուրագան անդրադարձավ այն մտահոգություններին և վախերին, թե ԱԲ–ն, ի վերջո, կխլի մարդկանց աշխատատեղերը։«Խորհուրդս է չվախենալ դրանից, արհեստական բանականության ընձեռած հնարավորությունները մենք պետք է ընդամենն ընդունենք, սովորենք, որն իր հերթին կբերի մտածելակերպի փոփոխության»,– նշեց նա։Ունդուրագան այն համոզման է, որ թվային նոր պլատֆորմների ստեղծման առումով Հայաստանը հետաքրքիր ուղղություն է և հատկապես նմանատիպ ֆորումների կազմակերպումը կարևոր է, որ մարդկանց միտքը բացվի, լինի ուղիղ շփում։Amazon-ը OpenAI-ի հետ պայմանավորվել է 38 մլրդ դոլարի ռազմավարական գործընկերության շուրջ
2026
Լուրեր
am_HY
Արհեստական բանականության բնագավառում Հայաստանը շատ ասելիք ունի. Սիմոնյան
Sputnik Արմենիա
Արհեստական բանականության բնագավառում Հայաստանը շատ ասելիք ունի. Սիմոնյան
2026-04-08T16:44+0400
true
PT1M35S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/08/100775687_214:0:1167:715_1920x0_80_0_0_7c44611463260810ebdc111b34f40da0.jpg.webp
տեսանյութեր, տեսանյութ, արհեստական բանականություն, տաթևիկ սիմոնյան, amazon
տեսանյութեր, տեսանյութ, արհեստական բանականություն, տաթևիկ սիմոնյան, amazon
Amazon Web Services ընկերության արհեստական բանականության ուղղության ղեկավարն այն համոզման է, որ թվային նոր պլատֆորմների ստեղծման առումով Հայաստանը հետաքրքիր ուղղություն է։
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Թվային աշխարհում Հայաստանն ունի ամբողջական ներուժ` դիրքավորվելու որպես կամուրջ թե՛ տնտեսությունների միջև, թե՛ տեխնոլոգիաների ու սպառողների միջև, թե՛ գիտելիքի ու այն փնտրողի միջև։ «Միավորելով պլատֆորմներն ու տնտեսությունները» 4–րդ համաժողովի ժամանակ այսօր այս մասին նշեց «Doing Digital Forum 2026»–ի հիմնադիր, «SPRING PR» ընկերության համահիմնադիր Տաթևիկ Սիմոնյանը։
Նա ընդգծեց, որ ֆորումի նպատակն է ստեղծել նոր միջավայր նոր տեխնոլոգիաների համար, որպեսզի դրանից շահեն տնտեսությունն ու նրա մրցունակությունը։
«Հայաստանն այսօր ունի լավ հնարավորություն կամրջելու Եվրոպան Ասիայի հետ։ Հատկապես արհեստական բանականության (ԱԲ) բնագավառում Հայաստանը շատ ասելիք ունի։ Բազմաթիվ համաշխարհային կազմակերպությունների ներգրավվածությունն այս ֆորումին ցույց է տալիս, որ մեր երկիրը ոչ միայն հետաքրքիր է, այլև հետաքրքրված է ԱԲ գործիքակազմի կիրառման առումով։ Այսօր մենք ավելի շատ խոսում ենք այն մասին, թե որ ոլորտներում է պետք օգտագործել ԱԲ–ն, մինչդեռ նրանով չես կարող ուղղակի համեմել ընկերության գործունեությունը, այլ կազմակերպությունն ինքը պետք է դառնա ԱԲ կրող, որպեսզի կարողանա դիմանալ մրցակցությանը»,– ընդգծեց նա։
Եվրոպայում Amazon Web Services ընկերության արհեստական բանականության ուղղության ղեկավար Մատիաս Ունդուրագան անդրադարձավ այն մտահոգություններին և վախերին, թե ԱԲ–ն, ի վերջո, կխլի մարդկանց աշխատատեղերը։
«Խորհուրդս է չվախենալ դրանից, արհեստական բանականության ընձեռած հնարավորությունները մենք պետք է ընդամենն ընդունենք, սովորենք, որն իր հերթին կբերի մտածելակերպի փոփոխության»,– նշեց նա։
Ունդուրագան այն համոզման է, որ թվային նոր պլատֆորմների ստեղծման առումով Հայաստանը հետաքրքիր ուղղություն է և հատկապես նմանատիպ ֆորումների կազմակերպումը կարևոր է, որ մարդկանց միտքը բացվի, լինի ուղիղ շփում։