Երկշաբաթյա հրադադարի ընթացքում Իրանը և Օմանը վճար կգանձեն Հորմուզի նեղուցով անցնող նավերից

Քաղաքականություն

08.04.2026 | 15:38

Երկուշաբաթյա հրադադարի ընթացքում Իրանը և Օմանը վճար  են գանձելու Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար։ Այս մասին Associated Press-ին  հայտնել է հրադադարի բանակցություններին անմիջականորեն մասնակցող տարածաշրջանային պաշտոնյան, գրում է Current time-ը։

Նրա խոսքով՝ Իրանը մտադիր է ստացված գումարն օգտագործել վերակառուցման համար։ Թե ինչպես է Օմանը ծախսելու այդ գումարը, դեռևս անհայտ է։

Ավելի վաղ երկու բարձրաստիճան իրանցի պաշտոնյաներ The New York Times-ին հայտնել էին, որ հրադադարից հետո Իրանը կվերացնի Հորմուզի նեղուցի շրջափակումը, բայց նեղուցով անցնող նավերի համար կսահմանի 2 միլիոն դոլար վճար։

Մարտի վերջին հաղորդվել էր, որ  նավագնացության որոշ ընկերություններ սկսել են Իրանին վճարել 2 միլիոն դոլար՝ իրենց նավերը նեղուցով անցնելու թույլտվություն տալու համար։

Թարգմանությունը`Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment