Ադրբեջանում երեք երկրաշարժ է տեղի է ունեցել

Քաղաքականություն

08.04.2026 | 16:03

Կասպից ծովում երկրաշարժ է տեղի  ունեցել ։ Այս մասին  ադրբեջանական  լրատվամիջոցներին հայտնել են Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի հանրապետական ​​սեյսմոլոգիական ծառայության կենտրոնի երկրաշարժների հետազոտությունների բյուրոյից։

5.3 մագնիտուդով ցնցումները տեղի են ունեցել տեղական ժամանակով ժամը 13:05-ին՝ 70 կմ խորության վրա։

Ռիխտերի սանդղակով 4.0-3.0 մագնիտուդով երկրաշարժը զգացվել է ադրբեջանական Լենքորանում, Յարդըմլիում, Լերիկում, Աստարայում, Ջալիլաբադում և Նեֆթչալայում։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ դրանից հետո  Կասպից ծովում տեղի է ունեցել ևս մեկ երկրաշարժ։ Դրան էլ հաջորդել է երրորդ  երկրաշարժը։

Նշվում է, որ երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 13:21-ին։ 3 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումը տեղի է ունեցել 21 կմ խորության վրա։

Ադրբեջանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ   դեռևս տեղեկություն չի ստացել երկրաշարժի հետևանքով առաջացած որևէ վնասի կամ տուժածների մասին։

Թարգմանությունը`Էմմա Չոբանյանի

 

 

 

 

 

Leave a comment