Սխալ է նույնականացվել. Պռոշյանի կոնյակի գործարանի պարզաբանումը

https://arm.sputniknews.ru/20260408/skhal-e-nujnakanacvel-prvoshjani-kvonjaki-gvortsarani-parzabanumy-100773963.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/01/24309023_89:0:1513:1068_1920x0_80_0_0_f1f83c3e315d0346cccaab875c61f901.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, «պռոշյանի կոնյակի գործարան», լիցենզիա, ռուսաստան, արտահանում

հայաստան, «պռոշյանի կոնյակի գործարան», լիցենզիա, ռուսաստան, արտահանում

Բաժանորդագրվել

Ընկերությունը վստահեցնում է, որ տեղեկատվական դաշտում տարածվող հրապարակումներում թույլ է տրվել սխալ նույնականացում։

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Պռոշյանի կոնյակի գործարանն իր արտադրանքը Ռուսաստան արտահանելու որևէ խնդիր այս պահին չունի։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին գործարանից` անդրադառնալով Ռոսալկոգոլտոբակկոնտրոլի հրապարակած հաղորդագրությանը։
Ալկոհոլի և ծխախոտի շուկաների վերահսկման դաշնային ծառայությունը երեկ հայտնել էր, որ չնախատեսված ստուգում է իրականացրել կոնյակի ներմուծման գործունեություն իրականացնող «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի նկատմամբ և խախտումներ հայտնաբերել, ինչը հիմք է հանդիսացել, որ գերատեսչությունը դատարան դիմի ընկերության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու և դրա գործողությունը կասեցնելու համար։

«Մի շարք հրապարակումներում թույլ է տրվել սխալ նույնականացում՝ հայկական արտադրող գործարանը շփոթելով Ռուսաստանի Դաշնությունում գործող առանձին դիստրիբյուտոր ընկերության հետ, որը հանդիսանում է տվյալ շուկայում գործող ներմուծող ընկերություններից մեկը։ Նշված հրապարակումները վերաբերում են բացառապես այդ ներմուծող ընկերության գործունեությանը և որևէ առնչություն չունեն Հայաստանի Հանրապետությունում իրականացվող արտադրական գործընթացների հետ»,– Sputnik Արմենիային հայտնեցին Պռոշյանի կոնյակի գործարանից։

Նշեցին, որ գործարանը բնականոն գործում է, անխափան իրականացնում է արտադրությունը և շարունակաբար արտահանում է իր արտադրանքը միջազգային շուկաներ, այդ թվում` ԵԱՏՄ երկրներ։ Գործարանը պարբերաբար անցնում է միջազգային աուդիտներ և ունի համապատասխան որակի կառավարման և սննդամթերքի անվտանգության սերտիֆիկատներ, այդ թվում՝ ISO և HACCP ստանդարտներին համապատասխան։

Leave a comment