ԱՄՆ-ն 50% մաքսատուրքեր կսահմանի Իրանին զենք մատակարարող երկրների համար

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է ապրիլի 8-ից սկսած 50% մաքսատուրք սահմանել Իրանին զենք մատակարարող երկրների վրա։ Ամերիկացի առաջնորդը այս մասին գրել է TruthSocial սոցիալական ցանցում։

«Այսօրվանից սկսած՝ Իրանին ռազմական զենք մատակարարող ցանկացած երկիր անմիջապես կենթարկվի Միացյալ Նահանգներին վաճառվող բոլոր ապրանքների 50% մաքսատուրքի։ Բացառություններ կամ արտոնություններ չեն լինի»,- գրել է նա։

Leave a comment