Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը գոհունակություն է հայտնել ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված ժամանակավոր հրադադարի կապակցությամբ. նա այս մասին գրել է իր X էջում։
«Մենք հույս ունենք, որ հրադադարը լիովին կիրականացվի՝ առանց որևէ սադրանքի»,- նշել է նա։
Ավելի վաղ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ համաձայնել Է Իրանի հետ երկշաբաթյա հրադադար հաստատել՝ հավելելով, որ Թեհրանը նույն կերպ կվարվի: