Դանիլ Մեդվեդևի սենսացիոն պարտությունը՝ 0։6, 0։6․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Աշխարհի 10-րդ ռակետ Դանիլ Մեդվեդևն անակնկալ պարտություն է կրել Մոնտե Կառլոյի «Մասթերսի» երկրորդ շրջանում։

Ռուսաստանցի թենիսիստը 0։6, 0։6 հաշվով պարտվել է աշխարհի 90-րդ ռակետ, իտալացի Մատեո Բերետինիին։ Մրցախաղը տևել է 50 րոպե։

Դանիլ Մեդվեդևը կարիերայում առաջին պարտությունն է կրել առանց գոնե մեկ գեյմ հաղթելու։

Մատեո Բերետինիի հաջորդ մրցակիցը կլինի կամ բրազիլացի Ժոաո Ֆոնսեկան, կամ ֆրանսիացի Արթուր Ռինդերկնեշը։

Leave a comment