«Նորք–Մարաշ» ԲԿ–ի տնօրենը ՔՊ ցուցակում չի ընդգրկվել, որովհետև ՌԴ քաղաքացի է

https://arm.sputniknews.ru/20260408/nvorqmarash-bki-tnoreny-qp-cucakum-chi-yndgrkvel-vorvovhetev-rd-qaghaqaci-e-100768250.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/17/98049778_47:0:2270:1667_1920x0_80_0_0_7fa282556ddfa834672eef35aec37b79.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), քաղաքացիություն, միքայել ադամյան

հայաստան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), քաղաքացիություն, միքայել ադամյան

Բաժանորդագրվել

Ավելի վաղ մամուլը գրել էր, թե ծնունդով իջևանցի Ադամյանի՝ ՔՊ ցուցակում ընդգրկվելու հարցում քաղաքացիությունը փաստորեն խոչընդոտ չի եղել։

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Հայտնի սրտաբան, «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Ադամյանն ընդգրկվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ռեյտինգային ցուցակում որպես անկուսակցական, սակայն վերջնական ցուցակում տեղ չի գտել ՌԴ քաղաքացի լինելու պատճառով։ Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում` արձագանքելով մամուլում երեկ տարածված տեղեկություններին, թե իջևանցի բժշկի՝ ՔՊ ցուցակում ընդգրկվելու համար նրա քաղաքացիությունը խոչընդոտ չի եղել։

Ադամյանի խոսքով՝ պատվիրակների ընտրության շնորհիվ ինքը 86-րդ տեղում է եղել, սակայն ՀՀ Սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներին չհամապատասխանելու պատճառով չի ընդգրկվել նախընտրական ցուցակում։

«Ինչպես տեսնում ենք, ՔՊ–ի ցուցակով առաջադրվողների համար ՌԴ քաղաքացի լինելը վստահաբար խոչընդոտ է»,- գրել է Ադամյանը։

Հիշեցնենք` ՀՀ Սահմանադրության 48-րդ հոդված 2-րդ կետով սահմանվում է, որ Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում ՀՀ-ում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:

Leave a comment