https://arm.sputniknews.ru/20260408/haj-artadrvoghneric-bvoghvoqner-chenq-stacel-pek-nakhagahy-rd-artadranq-artahanelu-masin-100767507.html
Հայ արտադրողներից բողոքներ չենք ստացել. ՊԵԿ նախագահը` ՌԴ արտադրանք արտահանելու մասին
Հայ արտադրողներից բողոքներ չենք ստացել. ՊԵԿ նախագահը` ՌԴ արտադրանք արտահանելու մասին
Sputnik Արմենիա
ՊԵԿ նախագահի խոսքով` ՌԴ–ի կողմից ԳՕՍՏ պահանջները պարբերաբար խստացվում են, պարբերաբար թուլացվում են, դա բնականոն գործընթաց է։ Նա հորդորեց հայ բիզնեսմեններին… 08.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-08T14:16+0400
2026-04-08T14:16+0400
2026-04-08T14:16+0400
հայաստան
խմիչք
կոնյակ
էդուարդ հակոբյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/10/84827748_0:0:1500:844_1920x0_80_0_0_d80960f1a83eca677e7c106936429bf2.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Պետական եկամուտների կոմիտեն հայկական ընկերություններից բողոքներ չի ստացել իրենց արտադրանքը ռուսական շուկա արտահանելու խոչընդոտների վերաբերյալ։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։Անդրադառնալով այն լուրերին, որ Պռոշյանի կոնյակի գործարանի՝ ՌԴ արտադրանք արտահանելու լիցենզիան կարող է չեղարկվել` Հակոբյանը նշեց, որ արտահանման խնդիրը նոր չէ. նախորդ տարի էլ էին առաջացել հայկական ալկոհոլային խմիչքների արտահանման հետ կապված խնդիրներ։Նրա խոսքով` մաքսային հարցերի վերաբերյալ հայկական կողմը մշտական կապի մեջ է ռուս գործընկերների հետ, բայց հաշվի առնելով, որ խնդիրները վերաբերում են նաև բուսասանիտարական կանոնակարգերին` համապատասխան մարմինները նույնպես պետք է արձագանքեն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/10/84827748_155:0:1488:1000_1920x0_80_0_0_7eec728d2196adc6c035f5dea955494f.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, խմիչք, կոնյակ, էդուարդ հակոբյան
հայաստան, խմիչք, կոնյակ, էդուարդ հակոբյան
Բաժանորդագրվել
ՊԵԿ նախագահի խոսքով` ՌԴ–ի կողմից ԳՕՍՏ պահանջները պարբերաբար խստացվում են, պարբերաբար թուլացվում են, դա բնականոն գործընթաց է։ Նա հորդորեց հայ բիզնեսմեններին հետևել այդ պահանջներին։
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Պետական եկամուտների կոմիտեն հայկական ընկերություններից բողոքներ չի ստացել իրենց արտադրանքը ռուսական շուկա արտահանելու խոչընդոտների վերաբերյալ։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։
Անդրադառնալով այն լուրերին, որ Պռոշյանի կոնյակի գործարանի՝ ՌԴ արտադրանք
արտահանելու լիցենզիան կարող է չեղարկվել` Հակոբյանը նշեց, որ արտահանման խնդիրը նոր չէ. նախորդ տարի էլ էին առաջացել հայկական ալկոհոլային խմիչքների արտահանման հետ կապված խնդիրներ։
«Այդ պահանջները պարբերաբար խստացվում են, պարբերաբար թուլացվում են, այսինքն` դա բնականոն գործընթաց է։ Մեր հորդորն է հայ բիզնեսմեններին, որ հետևեն այդ պահանջներին»,– ասաց Հակոբյանը։
Նրա խոսքով` մաքսային հարցերի վերաբերյալ հայկական կողմը մշտական կապի մեջ է ռուս գործընկերների հետ, բայց հաշվի առնելով, որ խնդիրները վերաբերում են նաև բուսասանիտարական կանոնակարգերին` համապատասխան մարմինները նույնպես պետք է արձագանքեն։