Իրանի նախագահը հաստատել է իր երկրի մասնակցությունը Իսլամաբադում կայանալիք ԱՄՆ-ի բանակցություններին

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հաստատել է իր երկրի մասնակցությունը Իսլամաբադում կայանալիք Միացյալ Նահանգների հետ բանակցություններին:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ այս մասին ասել է Պակիստանի վարչապետ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի ռմբակոծությունները երկու շաբաթով դադարեցնելու համաձայնության մասին։

Թրամփի խոսքով երկու շաբաթվա ընթացքում Վաշինգտոնն ու Թեհրանը կպատրաստեն համաձայնագրի վերջնական տարբերակը և խոստացել է, որ հակամարտության լուծումը մոտ է։

Leave a comment