Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայտնի են Իսլամաբադում բանակցությունները գլխավորող իրանական և ամերիկյան պատվիրակությունների անունները։
ISNA-ն հաղորդում է, որ ուրբաթ օրը բանակցություններում իրանական պատվիրակությունը կգլխավորի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
ԱՄՆ պատվիրակությունը կգլխավորի փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը։
Իրանի կողմից առաջարկված 10 կետից բաղկացած համաձայնագիրը, ըստ տեղեկությունների, ներառում է ոչ միայն միջուկային ծրագիրը և տարածաշրջանային անվտանգությունը, այլև վերջին 45 տարիների ընթացքում կիրառված առաջնային և երկրորդային պատժամիջոցները։
Կողմերը ապրիլի 10-ին բանակցություններ կանցկացնեն Պակիստանում։