Իսրայելը աջակցում է ԱՄՆ-ի՝ Իրանի ուղղությամբ հարվածները դադարեցնելուն

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իսրայելը աջակցում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի վրա հարձակումները երկու շաբաթով դադարեցնելու որոշումը. ասվում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի հայտարարության մեջ, որին հղում է անում Times of Israel-ը։

«Իսրայելը աջակցում է նախագահ Թրամփի՝ Իրանի վրա հարձակումները երկու շաբաթով դադարեցնելու որոշմանը, եթե Իրանը անհապաղ բացի նեղուցները և դադարեցնի Միացյալ Նահանգների, Իսրայելի և տարածաշրջանի երկրների վրա բոլոր հարձակումները»,- ասվում է հայտարարության մեջ։

Գրասենյակը նաև ընդգծել է, որ հրադադարը չի տարածվում Լիբանանի վրա, չնայած պակիստանցի միջնորդների հակառակ հայտարարություններին։

Leave a comment