Նեթանյահուն հայտարարել է, որ հրադադարը չի տարածվում Լիբանանի վրա

Քաղաքականություն

08.04.2026 | 10:45

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ողջունում է ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարը, միաժամանակ ընդգծելով, որ այն չի տարածվում Լիբանանի վրա՝ չնայած պակիստանցի միջնորդների հակառակ պնդումներին։

«Իսրայելը աջակցում է նախագահ Թրամփի՝ Իրանի դեմ հարվածները երկու շաբաթով դադարեցնելու որոշմանը՝ պայմանով, որ Իրանը անհապաղ բացի նեղուցները և դադարեցնի ԱՄՆ-ի, Իսրայելի և տարածաշրջանի երկրների դեմ բոլոր հարձակումները», – ասվում է վարչապետի հայտարարության մեջ, որը հրապարակվել է անգլերենով։

«Իսրայելը նաև աջակցում է ԱՄՆ ջանքերին՝ ապահովելու համար, որ Իրանը այլևս միջուկային, հրթիռային և ահաբեկչական սպառնալիք չներկայացնի Ամերիկայի, Իսրայելի, Իրանի արաբական հարևանների և աշխարհի համար»,- ասվում է հայտարարությունում։

«Միացյալ Նահանգները Իսրայելին հայտնել է, որ հանձնառու է առաջիկա բանակցություններում հասնելու այս նպատակներին, որոնք կիսում են ԱՄՆ-ն, Իսրայելը և Իսրայելի տարածաշրջանային դաշնակիցները»։

«Երկշաբաթյա հրադադարը չի տարածվում Լիբանանի վրա»,- հավելում է Իսրայելի վարչապետի գրասենյակը։

Leave a comment