Հրապարակվել է ԱՄՆ-ին ներկայացված Իրանի՝ 10 կետից բաղկացած առաջարկը

Հրապարակվել է ԱՄՆ-ին ներկայացված Իրանի՝ 10 կետից բաղկացած առաջարկը։ Ինչպես տեղեկացնում է Mehr գործակալությունը ԱՄՆ-ն ընդունել է այն։

Իրանի պետական հեռուստատեսությունը հրապարակել է 10 կետից բաղկացած ծրագիրը։

1․ Պատերազմի լիակատար ավարտ Իրաքում, Լիբանանում և Եմենում։

2․ Իրանի դեմ պատերազմի լիակատար և վերջնական ավարտ՝ առանց որևէ ժամկետային սահմանափակման։

3․ Տարածաշրջանում բոլոր հակամարտությունների լիակատար դադարեցում։

4․ Հորմուզի նեղուցի վերաբացում։

5․ Հորմուզի նեղուցում նավարկության ազատությունն ու անվտանգությունն ապահովելու համար ընթացակարգի և պայմանների սահմանում։

6․ Իրանին վերակառուցման ծախսերի լրիվ փոխհատուցում։

7․ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման լիակատար հանձնառություն։

8․ Միացյալ Նահանգների կողմից պահվող իրանական միջոցների և սառեցված ակտիվների բացում։

9․ Իրանը վճռականորեն հանձնառու է լինում չփորձելու ձեռք բերել որևէ միջուկային զենք։

10․ Վերոնշյալ պայմանների հաստատումից անմիջապես հետո բոլոր ճակատներում ուժի մեջ կմտնի անհապաղ հրադադարը։

Նախօրեին տեղեկացրել էինք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թարմփը Truth Social-ում գրել էր՝ «Մի ամբողջ քաղաքակրթություն կոչնչանա այսօր գիշեր, և երբեք չի վերականգնվի։ Ես չեմ ուզում, որ դա տեղի ունենա, բայց հավանաբար տեղի կունենա»։

Միացյալ Նահանգները և Իրանը համաձայնության են եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ։

Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը դիմել է Միացյալ Նահանգներին և Իրանին՝ հակամարտության դիվանագիտական ​​կարգավորման հույսով։ Նա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խնդրել էր երկու շաբաթով երկարաձգել Իրանին տրված վերջնագիրը։

Leave a comment