ԱՄՆ-ն կօգնի Հորմուզի նեղուցում երթևեկության բարելավմանը

– ԱՄՆ-ն կօգնի Հորմուզի նեղուցում երթևեկության բարելավմանը

«Պակիստանի միջնորդությամբ ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռքբերված հրադադարը «մեծ օր է համաշխարհային խաղաղության համար» և կարող է «Մերձավոր Արևելքի ոսկե դարը դառնալ», հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Շատ դրական իրադարձություններ տեղի կունենան։ Մեծ գումարներ կաշխատեն։ Իրանը կարող է սկսել վերակառուցման գործընթացը», – գրել է ԱՄՆ նախագահը։

Հորմուզի նեղուցով պատերազմից առաջ անցել է աշխարհում սպառվող նավթի և նավթամթերքի մոտ 20 տոկոսը։

– ՄԱԿ-ի ղեկավարը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև երկշաբաթյա հրադադարը

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կողմերին կոչ է արել հավատարիմ մնալ հրադադարի պայմաններին՝ «տարածաշրջանում տևական և համապարփակ խաղաղության ճանապարհ հարթելու համար»: 

«Գլխավոր քարտուղարն ընդգծում է, որ ռազմական գործողությունների դադարեցումը հրատապ անհրաժեշտություն է քաղաքացիական անձանց կյանքերը փրկելու և մարդկային տառապանքները մեղմելու համար», – նշված է հաղորդագրության մեջ։

Leave a comment