https://arm.sputniknews.ru/20260408/israjeln-ajakcum-e-irani-veraberjal-trampi-vorvoshmany-netanjahui-grasenjak—100752431.html
Իսրայելն աջակցում է Իրանի վերաբերյալ Թրամփի որոշմանը. Նեթանյահուի գրասենյակ
Իսրայելն աջակցում է Իրանի վերաբերյալ Թրամփի որոշմանը. Նեթանյահուի գրասենյակ
Sputnik Արմենիա
Երկշաբաթյա հրադադարը չի տարածվում Լիբանանի վրա: Մինչդեռ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆն ավելի վաղ պնդել էր, որ հրադադարի ռեժիմը կսկսի գործել անմիջապես և… 08.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-08T08:48+0400
2026-04-08T08:48+0400
2026-04-08T09:00+0400
իսրայել
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/14/100087374_0:22:1600:922_1920x0_80_0_0_b7e3a211face041d15f17c8b58d599d8.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Իսրայելն աջակցում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանին ուղղված հարվածները երկու շաբաթով դադարեցնելու որոշմանը։ Այս մասին ասվում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի տարածած հայտարարության մեջ։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր Իրանին հարվածները երկու շաբաթով դադարեցնելու համաձայնության մասին և հավաստիացրել, որ հրադադարը երկկողմանի է լինելու: Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը հայտարարել է, որ Թեհրանն ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի ապրիլի 10-ին Իսլամաբադում (Պակիստան): «Իսրայելը պաշտպանում է նախագահ Թրամփի որոշումը Իրանին հարվածները երկու շաբաթով դադարեցնելու մասին՝ պայմանով, որ Իրանն անմիջապես կբացի նեղուցները և կդադարեցնի բոլոր հարձակումները ԱՄՆ-ի, Իսրայելի և տարածաշրջանի երկրների ուղղությամբ»,- Times of Israel-ի հաղորդմամբ՝ ասված է հայտարարության մեջ: Նշվում է նաև, որ Իսրայելն աջակցում է ԱՄՆ-ի այն քայլերին, որոնք ուղղված են ԱՄՆ-ի, Իսրայելի և արաբական երկրների համար «միջուկային, հրթիռային և ահաբեկչական» սպառնալիքի կասեցմանը, որն իբրև թե գալիս է Իրանից: «Միացյալ Նահանգներն Իսրայելին հավաստիացրել է, որ առաջիկա բանակցությունների ընթացքում հավատարիմ է մնալու այդ նպատակներին հասնելուն, որոնք ընդհանուր են ԱՄՆ-ի, Իսրայելի և տարածաշրջանում Իսրայելի դաշնակիցների համար»,- հայտնում է Նեթանյահուի գրասենյակը: Հավելենք, որ հայտարարության համաձայն՝ երկշաբաթյա հրադադարը չի տարածվում Լիբանանի վրա: Մինչդեռ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆն ավելի վաղ պնդել էր, որ հրադադարի ռեժիմը կսկսի գործել անմիջապես և կտարածվի նաև Լիբանանի վրա:
իսրայել
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/14/100087374_27:0:1450:1067_1920x0_80_0_0_6ba7b32ddd2b98a1094abea598abf97f.jpg.webp
իսրայել
Երկշաբաթյա հրադադարը չի տարածվում Լիբանանի վրա: Մինչդեռ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆն ավելի վաղ պնդել էր, որ հրադադարի ռեժիմը կսկսի գործել անմիջապես և կտարածվի նաև Լիբանանի վրա:
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Իսրայելն աջակցում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանին ուղղված հարվածները երկու շաբաթով դադարեցնելու որոշմանը։ Այս մասին ասվում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի տարածած հայտարարության մեջ։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր Իրանին հարվածները երկու շաբաթով դադարեցնելու համաձայնության մասին և հավաստիացրել, որ հրադադարը երկկողմանի է լինելու:
Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը հայտարարել է, որ Թեհրանն ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի ապրիլի 10-ին Իսլամաբադում (Պակիստան):
«Իսրայելը պաշտպանում է նախագահ Թրամփի որոշումը Իրանին հարվածները երկու շաբաթով դադարեցնելու մասին՝ պայմանով, որ Իրանն անմիջապես կբացի նեղուցները և կդադարեցնի բոլոր հարձակումները ԱՄՆ-ի, Իսրայելի և տարածաշրջանի երկրների ուղղությամբ»,- Times of Israel-ի հաղորդմամբ՝ ասված է հայտարարության մեջ:
Նշվում է նաև, որ Իսրայելն աջակցում է ԱՄՆ-ի այն քայլերին, որոնք ուղղված են ԱՄՆ-ի, Իսրայելի և արաբական երկրների համար «միջուկային, հրթիռային և ահաբեկչական» սպառնալիքի կասեցմանը, որն իբրև թե գալիս է Իրանից:
«Միացյալ Նահանգներն Իսրայելին հավաստիացրել է, որ առաջիկա բանակցությունների ընթացքում հավատարիմ է մնալու այդ նպատակներին հասնելուն, որոնք ընդհանուր են ԱՄՆ-ի, Իսրայելի և տարածաշրջանում Իսրայելի դաշնակիցների համար»,- հայտնում է Նեթանյահուի գրասենյակը:
Հավելենք, որ հայտարարության համաձայն՝ երկշաբաթյա հրադադարը չի տարածվում Լիբանանի վրա: Մինչդեռ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆն ավելի վաղ պնդել էր, որ հրադադարի ռեժիմը կսկսի գործել անմիջապես և կտարածվի նաև Լիբանանի վրա: