https://arm.sputniknews.ru/20261002/inch-e-taqnvats-nvor-kensachapakan-andznagri-ejerum-nerkajacnum-e-hh-ng-nakharary–107640395.html
Ի՞նչ է թաքնված նոր կենսաչափական անձնագրի էջերում. ներկայացնում է ՀՀ ՆԳ նախարարը
Ի՞նչ է թաքնված նոր կենսաչափական անձնագրի էջերում. ներկայացնում է ՀՀ ՆԳ նախարարը
Sputnik Արմենիա
ՆԳ նախարարի խոսքով` Հայաստանի նոր կենսաչափական անձնագիրը աշխարհի ամենաանվտանգ փաստաթղթերից մեկն է։ 02.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-02T22:47+0400
2026-10-02T22:47+0400
2026-10-02T22:49+0400
հայաստան
կենսաչափական անձնագիր
արփինե սարգսյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/02/0d/98761649_0:0:1600:901_1920x0_80_0_0_b79383ff33fb1e20670bb140510f0c40.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը բացահայտել է անվտանգային 3 տարր, որոնք առաջին հայացքից կարող են չնկատվել նոր կենսաչափական անձնագրի էջերում։ ՆԳՆ մամուլի ծառայությունը տեսանյութ է հրապարակել։Նրա խոսքով` անձնագրի էջերում թաքնված է նաև խաղաղության աղավնին, որը կարելի է տեսնել միայն ուլտրամանուշակագույն լույսի ներքո։Երրորդ անվտանգային տարրը եռագույն մարաթելն է։«Մարաթելներ կան աշխարհի բոլոր անձնագրերում, բայց այս դեպքում Հայաստանի համար մշակվել է հատուկ լուծում՝ անձնագրի թղթի բաղադրության մեջ ավելացնելով Հայաստանի դրոշի տեսքով մանրաթել, որը նույնպես տեսանելի է ուլտրամանուշակագույն լույսի ներքո»,– նշում է նախարարը։Նա ընդգծում է, որ թվարկածները նոր անձնագրի պաշտպանական տարրերից ընդամենը մի քանիսն են։Ըստ Սարգսյանի` Հայաստանի նոր կենսաչափական անձնագիրն աշխարհի ամենաանվտանգ փաստաթղթերից մեկն է։Հիշեցնենք` կենսաչափական անձնագրերի թողարկման գործընթացը կսկսվի նոյեմբերի 1-ից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/02/0d/98761649_67:0:1490:1067_1920x0_80_0_0_2c3ec04bcdc7b5fb98be1d91b2fac876.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, կենսաչափական անձնագիր, արփինե սարգսյան
հայաստան, կենսաչափական անձնագիր, արփինե սարգսյան
22:47 02.10.2026 (Թարմացված է: 22:49 02.10.2026)
Բաժանորդագրվել
ՆԳ նախարարի խոսքով` Հայաստանի նոր կենսաչափական անձնագիրը աշխարհի ամենաանվտանգ փաստաթղթերից մեկն է։
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը բացահայտել է անվտանգային 3 տարր, որոնք առաջին հայացքից կարող են չնկատվել նոր կենսաչափական անձնագրի էջերում։
ՆԳՆ մամուլի ծառայությունը տեսանյութ է հրապարակել։
«Առաջինը միջնադարյան ճարտարապետական նմուշներից վերցված հայկական վարդազարդերն ու երկրաչափական նախշերն են, որոնք, հատուկ մշակում անցելով, վերածվել են միահյուսված ցանցի։ Դրանց ամենանուրբ գծերը, առկա գրառումները կարելի է տեսնել միայն խոշորացույցով»,– ասում է Սարգսյանը։
Նրա խոսքով` անձնագրի էջերում թաքնված է նաև խաղաղության աղավնին, որը կարելի է տեսնել միայն ուլտրամանուշակագույն լույսի ներքո։
Երրորդ անվտանգային տարրը եռագույն մարաթելն է։
«Մարաթելներ կան աշխարհի բոլոր անձնագրերում, բայց այս դեպքում Հայաստանի համար մշակվել է հատուկ լուծում՝ անձնագրի թղթի բաղադրության մեջ ավելացնելով Հայաստանի դրոշի տեսքով մանրաթել, որը նույնպես տեսանելի է ուլտրամանուշակագույն լույսի ներքո»,– նշում է նախարարը։
Նա ընդգծում է, որ թվարկածները նոր անձնագրի պաշտպանական տարրերից ընդամենը մի քանիսն են։
Ըստ Սարգսյանի` Հայաստանի նոր կենսաչափական անձնագիրն աշխարհի ամենաանվտանգ փաստաթղթերից մեկն է։
Հիշեցնենք` կենսաչափական անձնագրերի թողարկման գործընթացը
կսկսվի նոյեմբերի 1-ից։