Փետրվարին տեղի ունեցած հանցագործությունը բացահայտվել է, դանակով հարվածներ հասցրած անձը՝ հայտնաբերվել

Փետրվարին տեղի ունեցած հանցագործությունը բացահայտվել է, դանակով հարվածներ հասցրած անձը՝ հայտնաբերվել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

2026 թվականի փետրվարի 4-ին տեղի ունեցած հանցագործությունը բացահայտվել է, ծանր մարմնական վնասվածք պատճառած տղամարդը ձերբակալվել, ապա կալանավորվել է։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

«Փետրվարի 4-ի երեկոյան մարմնական վնասվածք պատճառելու վերաբերյալ ահազանգ է ստացվել Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում։ Բժշկական կենտրոնից հայտնել էին, որ դանակով թիկունքին ստացած վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել Մեծամոր քաղաքի բնակիչ 44-ամյա մի տղամարդ։

Մեկնել էր վարչության օպերատիվ խումբը։ Ըստ տուժածի՝ Մեծամորի քաղաքային այգու կողմը քայլելիս անհայտ անձը թիկունքից հարվածել էր։

Հանցագործությունը թարմ հետքերով բացահայտել չի հաջողվել։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկած լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Արմավիրի քրեական ոստիկանները ստացել են տեղեկություն, որ վիճաբանության ընթացքում 44-ամյա տղամարդուն դանակով հարվածել է 38-ամյա համաքաղաքացին։

38-ամյա տղամարդու նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում։ Ապրիլի 2-ին նա հայտնաբերվել է Արմավիր քաղաքում, ձերբակալվել ու տեղափոխվել վարչություն։

Հաջորդ օրը նա կալանավորվել է ու տեղափոխվել քրեակատարողական հիմնարկ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 

Leave a comment