Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ-ն Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին համարում է Եվրոպայի այն քիչ անկեղծ պետական գործիչներից, որոնք ընդունակ են հանդես գալ որպես խաղաղարար. ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը։
«Դուք իսկական պետական գործիչներից եք։ Ես կասեի՝ Եվրոպայի այն քիչ անկեղծ պետական գործիչներից մեկը, այն քիչ մարդկանցից մեկը, որոնք կարող են խոսել աշխարհի տարբեր մարդկանց հետ և կարող են խաղալ խաղաղարարի և տնտեսական պետական գործչի դեր»,- ասել է Վենսը Բուդապեշտում Օրբանի հետ հանդիպման ժամանակ։