https://arm.sputniknews.ru/20260407/abvov-generacvats-herustabvovandakutjuny-hhum-herardzakelis-petq-e-partadir-maknshvi-100742870.html
ԱԲ–ով գեներացված հեռուստաբովանդակությունը ՀՀ–ում հեռարձակելիս պետք է պարտադիր մակնշվի
ԱԲ–ով գեներացված հեռուստաբովանդակությունը ՀՀ–ում հեռարձակելիս պետք է պարտադիր մակնշվի
Sputnik Արմենիա
Խախտումների պարագայում 300 հազար դրամ տուգանք կկիրառվի։ 07.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-07T19:21+0400
2026-04-07T19:21+0400
2026-04-07T19:47+0400
հայաստան
արհեստական բանականություն
հեռուստատեսություն
ռադիո
մխիթար հայրապետյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1688/56/16885667_0:86:1600:986_1920x0_80_0_0_a9c2c54a119c22c6a72de51af4ad0c54.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Արհեստական բանականությամբ գեներացված հեռուստաբովանդակությունը Հայաստանում հեռարձակելիս այսուհետ պետք է պարտադիր մակնշվի։ ԱԺ–ն արտահերթ նիստում ընդունեց «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ նախատեսող նախագիծը։Ինչպես օրինագիծը ներկայացնելիս հայտարարեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, ընդունումից հետո, ակնկալելու ենք, որ տեսալսողական մեդիա ծառայություն մատուցող հեռարձակողները արհեստական բանականությամբ գեներացված կամ այլ թվային տեխնոլոգիական լուծումներով գեներացված հեռուստաբովանդակությունը կամ սինթետիկ բովանդակությունը հեռարձակելիս պարտադիր կերպով օրենքի իմպերատիվ պարտադրանքով մակնշեն։Նախարարն ընդգծեց` խոսքը համապատասխան լեյբլինգի մասին է, որի միջոցով բովանդակության վրա հստակ տեսանելի կլինի, որ այն ստեղծվել է արհեստական բանականության գործիքակազմով։Պահանջների պահպանման վերահսկողությունն իրականացնելու է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը: Մակնշման բացակայության համար նախատեսված է 300 հազար դրամի չափով (մոտ 790 դոլար) տուգանք։Ստուգումները կարող են իրականացվել ինչպես մոնիտորինգի շրջանակներում, այնպես էլ լսարանի և կազմակերպությունների դիմումների հիման վրա:Նախարարի խոսքով՝ արդյունավետ վերահսկողության համար անհրաժեշտ կլինեն թվային գործիքներ, որոնք թույլ կտան տարբերակել օրիգինալ բովանդակությունը գեներացվածից։ Գերատեսչությունը պատրաստ է հանձնաժողովին ապահովել համապատասխան ծրագրային ապահովմամբ։ Անհրաժեշտության դեպքում նյութերը փորձաքննության կուղարկվեն արտասահմանյան կենտրոններ:Առաջիկա ամիսներին նախարարությունը մտադիր է նմանատիպ կարգավորումներ ներկայացնել նաև համացանցային տիրույթի համար:ՀՀ կառավարությունը կաջակցի հայրենական «Հայասաթ 2» արբանյակի ստեղծմանը. Հայրապետյան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/1688/56/16885667_86:0:1514:1071_1920x0_80_0_0_56a1ea5f8d6b9360a3b52d11704ecc03.jpg.webp
հայաստան, արհեստական բանականություն, հեռուստատեսություն, ռադիո, մխիթար հայրապետյան
հայաստան, արհեստական բանականություն, հեռուստատեսություն, ռադիո, մխիթար հայրապետյան
Խախտումների պարագայում 300 հազար դրամ տուգանք կկիրառվի։
Ինչպես օրինագիծը ներկայացնելիս հայտարարեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, ընդունումից հետո, ակնկալելու ենք, որ տեսալսողական մեդիա ծառայություն մատուցող հեռարձակողները արհեստական բանականությամբ գեներացված կամ այլ թվային տեխնոլոգիական լուծումներով գեներացված հեռուստաբովանդակությունը կամ սինթետիկ բովանդակությունը հեռարձակելիս պարտադիր կերպով օրենքի իմպերատիվ պարտադրանքով մակնշեն։
Նախարարն ընդգծեց` խոսքը համապատասխան լեյբլինգի մասին է, որի միջոցով բովանդակության վրա հստակ տեսանելի կլինի, որ այն ստեղծվել է արհեստական բանականության գործիքակազմով։
Տեսանյութերի դեպքում նյութերի սկզբում և վերջում պետք է գրվի, որ տեսանյութը գեներացվել է արհեստական բանականության միջոցով: Աուդիոնյութերի (ռադիո) դեպքում դա պետք է հայտարարվի որոշակի ծրագրի կամ բովանդակության սկզբում և վերջում։
Պահանջների պահպանման վերահսկողությունն իրականացնելու է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը: Մակնշման բացակայության համար նախատեսված է 300 հազար դրամի չափով (մոտ 790 դոլար) տուգանք։
Ստուգումները կարող են իրականացվել ինչպես մոնիտորինգի շրջանակներում, այնպես էլ լսարանի և կազմակերպությունների դիմումների հիման վրա:
Նախարարի խոսքով՝ արդյունավետ վերահսկողության համար անհրաժեշտ կլինեն թվային գործիքներ, որոնք թույլ կտան տարբերակել օրիգինալ բովանդակությունը գեներացվածից։ Գերատեսչությունը պատրաստ է հանձնաժողովին ապահովել համապատասխան ծրագրային ապահովմամբ։ Անհրաժեշտության դեպքում նյութերը փորձաքննության կուղարկվեն արտասահմանյան կենտրոններ:
Առաջիկա ամիսներին նախարարությունը մտադիր է նմանատիպ կարգավորումներ ներկայացնել նաև համացանցային տիրույթի համար: