https://arm.sputniknews.ru/20260407/rdum-uzum-en-chegharkel-prvoshjani-kvonjaki-gvortsarani-licenzian-100748017.html
ՌԴ–ում ուզում են չեղարկել Պռոշյանի կոնյակի գործարանի լիցենզիան
ՌԴ–ում ուզում են չեղարկել Պռոշյանի կոնյակի գործարանի լիցենզիան
Sputnik Արմենիա
Լիցենզիան չեղարկելու հարցը հիմա արբիտրաժային դատարանում է։ 07.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-07T22:36+0400
2026-04-07T22:36+0400
2026-04-07T22:38+0400
ռուսաստան
կոնյակ
լիցենզիա
դատարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/01/24309023_0:85:1600:985_1920x0_80_0_0_3bf8e0a2b239f0195696729570e7df9a.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik․ «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ–ի՝ ՌԴ արտադրանք արտահանելու լիցենզիան կարող է չեղարկվել։ Ալկոհոլի և ծխախոտի շուկաների վերահսկման դաշնային ծառայությունը՝ Ռոսալկոգոլտոբակկոնտրոլը, չնախատեսված ստուգում է իրականացրել Ռուսաստանի Դաշնություն ներմուծված կոնյակի նմուշների նկատմամբ:Ծառայությունը ստուգումից հետո դատարան է դիմել գործարանի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու և չեղարկելու համար։ Գործը քննվում է արբիտրաժային դատարանում։Ռոսալկոգոլտոբակկոնտրոլն ընդգծել է, որ խաղողագործության և գինեգործության մասին օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ գինեգործական արտադրանքի շրջանառությունը հիմք է դատական կարգով լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու համար:ՀՀ–ում էներգիայի կուտակիչ կայաններին առաջին անգամ կտրամադրվի լիցենզիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/01/24309023_89:0:1513:1068_1920x0_80_0_0_f1f83c3e315d0346cccaab875c61f901.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, կոնյակ, լիցենզիա, դատարան
ռուսաստան, կոնյակ, լիցենզիա, դատարան
22:36 07.04.2026 (Թարմացված է: 22:38 07.04.2026)
Բաժանորդագրվել
Լիցենզիան չեղարկելու հարցը հիմա արբիտրաժային դատարանում է։
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik․ «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ–ի՝ ՌԴ արտադրանք արտահանելու լիցենզիան կարող է չեղարկվել։ Ալկոհոլի և ծխախոտի շուկաների վերահսկման դաշնային ծառայությունը՝ Ռոսալկոգոլտոբակկոնտրոլը, չնախատեսված ստուգում է իրականացրել Ռուսաստանի Դաշնություն ներմուծված կոնյակի նմուշների նկատմամբ:
«Հավատարմագրված լաբորատորիայի իրականացրած փորձաքննության արդյունքում հայտնաբերվել է արտադրանքի անհամապատասխանություն ԳՕՍՏ-ի պահանջներին. հայտնաբերվել են ոչ խաղողի ծագման սպիրտներ, ինչպես նաև արտադրանքի բաղադրության անհամապատասխանություն հայտագրված անվանմանը (չի համապատասխանում «կոնյակ» եզրույթին)»,- նշված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։
Ծառայությունը ստուգումից հետո դատարան է դիմել գործարանի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու և չեղարկելու համար։ Գործը քննվում է արբիտրաժային դատարանում։
Ռոսալկոգոլտոբակկոնտրոլն ընդգծել է, որ խաղողագործության և գինեգործության մասին օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ գինեգործական արտադրանքի շրջանառությունը հիմք է դատական կարգով լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու համար: