Թրամփի սպառնալիքը չափազանց հավակնոտ և անիրատեսական պնդում է. Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․  «ԱՄՆ-ի նախագահ Թրամփը սպառնացել է, որ «մի ամբողջ քաղաքակրթություն կմեռնի այս գիշեր և երբեք չի վերսծնվի»՝ նկատի ունենալով Իրանի հասցվելիք հարվածների մահաբերությունը։

Չափազանց հավակնոտ և անիրատեսական պնդում է, եթե հաշվի առնենք, որ հազարամյակների իրանական քաղաքակրթությունը ոչնչացնել են փորձել բազմաթիվ նվաճողներ և չեն հաջողել։

Աշխարհի պատմության մեջ ամենաընդարձակ ցամաքային կայսրությունը ստեղծած մոնղոլները ևս, հավանաբար, կարծում էին, թե կոչնչացնեն այս քաղաքակրթությունը, մինչդեռ, ի վերջո, հենց իրանական քաղաքակրթությունը ձուլեց և իրանականացրեց այն մոնղոլներին, որոնք հայտնվել էին Իրանի քաղաքակրթական տիրութում»։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment