Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգը

Բաժանորդագրվել

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Մերձավոր Արևելքի վերաբերյալ:

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Երևանը հետևողականորեն կյանքի է կոչում Եվրոպական միության հետ գործընկերության ռազմավարական օրակարգի կետերը: Թեման քննարկվել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի և ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի հեռախոսազրույցում։ Այս մասին հայտնում է Հայաստանի արտգործնախարարությունը։

«Անդրադարձ է կատարվել առաջիկա բարձրաստիճան այցերի և միջոցառումների օրակարգային հարցերին և նախաձեռնություններին, որոնք միտված են շոշափելի արդյունքների շարունակական ապահովմանը»,- ասված է հաղորդագրությունում։

Միրզոյանն ու Կալասը մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում զարգացումների և իրավիճակի հանգուցալուծման հնարավորությունների շուրջ:

Հիշեցնենք` ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը ստորագրվել է 2025 թվականի դեկտեմբերին։

Leave a comment