Գելլափ․ ՔՊ-ն առաջատար է, «Ուժեղ Հայաստանը»՝ երկրորդ տեղում

Գելլափ․ ՔՊ-ն առաջատար է, «Ուժեղ Հայաստանը»՝ երկրորդ տեղում (տեսանյութ)

«Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի» հայաստանյան ներկայացուցչության մարտյան հարցումների համաձայն՝ եթե խորհրդարանական ընտրությունները կայանային առաջիկա կիրակի, ապա 24,3%-ը կքվեարկեր իշխող «Քաղաքացիական պայմանագրի» օգտին։

Երկրորդ տեղում է «Ուժեղ Հայաստանը»՝ 13,4%-ով, երրորդում՝ «Բարգավաճ Հայաստանը»՝ 7,9%։ «Հայաստան» դաշինքը կստանար 5,5%, իսկ «ԴՕԿ»-ը՝ 3,1%։

Հարցման արդյունքները ներկայացրել է ներկայացուցիչ Արամ Նավասարդյանը՝ նշելով, որ վերջին ամիսներին հիմնական քաղաքական ուժերի վարկանիշը աճել է։ Մասնավորապես, դեկտեմբերին ՔՊ-ի աջակցությունը կազմում էր 16,5%, իսկ «Ուժեղ Հայաստան»-ինը՝ 7,2%։

Հարցմանը մասնակցել է 1001 քաղաքացի։ Ընտրություններին մասնակցելու պատրաստակամություն է հայտնել 51,9%-ը, ևս 8,6%-ը դա հավանական է համարում։

Խորհրդարանական ընտրությունները նախատեսված են հունիսի 7-ին։

Leave a comment