Լուրեր |
Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ ուղարկելով տվյալները [email protected] էլեկտրոնային հասցեին։
Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է ՀՀ մարզերում իրականացնել եկամուտների տարեկան հայտարարագրման գործընթացի վերաբերյալ իրազեկման միջոցառումներ։
Ապրիլի 10-ից կմեկնարկի մարզային այցելությունների երկրորդ փուլը։
ՊԵԿ-ի հարկ վճարողների սպասարկման վարչության մասնագետները քաղաքացիների հետ հանդիպումների ընթացքում կներկայացնեն հայտարարագրման կարգը, ինչպես նաև կանդրադառնան առողջության համընդհանուր ապահովագրությանը վերաբերող հարցերին։
Հանդիպումները կանցկացվեն հետևյալ ժամանակացույցով․
- ապրիլի 10, 11:00 — Եղեգնաձոր
- ապրիլի 14, 15:00 — Սևան
- ապրիլի 15, 15:00 — Աբովյան
- ապրիլի 17, 15:30 — Կապան
- ապրիլի 18, 10:30 — Գորիս
Բացի այդ, ապրիլի 8-ից Երևանում (Կոմիտաս 35) ամեն չորեքշաբթի՝ ժամը 17:00-ին կանցկացվեն լրացուցիչ հանդիպումներ։
Միջոցառումների ընթացքում քաղաքացիներին կներկայացվեն հայտարարագրի լրացման քայլերը, իսկ համապատասխան նույնականացման քարտ ունեցող անձինք հնարավորություն կունենան տեղում լրացնել և ներկայացնել իրենց հայտարարագիրը։
Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ ուղարկելով տվյալները [email protected] էլեկտրոնային հասցեին։