Ուկրաինան Ռուսաստանին հնարավոր էներգետիկ զինադադարի առաջարկ է ներկայացրել։
Ինչպես փոխանցում է ուկրաինական «24-րդ ալիք» պորտալը, աս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Կիևը հայելային կպատասխանի էներգետիկ ոլորտի հարվածների դադարեցմանը։
Եթե Ռուսաստանը դադարեցնի Ուկրաինայի էներգետիկ համակարգի վրա հարձակումները, մենք նույն կերպ կպատասխանենք։ Մեր առաջարկն արդեն փոխանցվել է ռուսական կողմին ամերիկացիների միջոցով»,-նշել է նա։