«Բազմաթիվ «կեղծ մարգարեներ» և քաղաքական ուժեր են ի հայտ եկել և գալու են». Արա Պապյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Դիվանագետ, ԱԺԲ անդամ Արա Պապյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ըստ Աստվածաշնչի՝ մարդու, և առավել ևս քաղաքական ուժի, արժեքը որոշվում է ոչ թե նրա խոսքերով, այլ գործերով՝ պտուղներով.
     «Նրանց պտուղներից պիտի ճանաչեք նրանց։ Մի՞թե փշերից խաղող են հավաքում կամ տատասկից՝ թուզ» (Մատթեոս 7:16)։
     Բազմաթիվ «կեղծ մարգարեներ» և քաղաքական ուժեր են ի հայտ եկել և գալու են։ Տվե՛ք առնվազն երեք հարց յուրաքանչյուրին․
     1. Ի՞նչ են արել մինչև հիմա (թող նշեն 3 բան)։
     2. Ի՞նչ են առաջարկում անել (թող ներկայացնեն գրավոր հայտարարությամբ՝ 2–3 էջի սահմաններում)։
     3. Ովքե՞ր են համախմբված այդ քաղաքական ուժի մեջ և շուրջը (թող նշեն 5 անուն)»:

Leave a comment