Օպել-ը Էջմիածնի թունելում գլխիվայր շրջվել, հայտնվել է ճանապարհի մեջտեղում

«Օպել»-ը Էջմիածնի թունելում գլխիվայր շրջվել, հայտնվել է ճանապարհի մեջտեղում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։

Հունվարի 23-ին ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 12:30-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 53-ամյա Սարգիս Ա.-ն իր վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով Արմավիր-Երևան ավտոճանապարհի Մ5 կմ հատվածում՝ Էջմիածին տանող թունելի մեջ, դեռևս անհայտ հանգամանքներում գլխիվայր շրջվել ու հայտնվել է ճանապարհի մեջտեղում։

Shamshyan.comի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։ Վարորդին և ուղևորին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Բժիշկները տեղում օգնություն են ցուցաբերել նրանց, սակայն վերջիններս հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց։

Վթարի փաստով ՊԾ Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտում փաստաթղթեր են կազմվում։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության․ եղել է սթափ։

Leave a comment