Զորի Բալայանի հոգեհանգիստը կկայանա ապրիլի 7-ին

Երեւան: Մեդիամաքս: Գրող եւ հրապարակախոս Զորի Բալայանի հոգեհանգիստը կկայանա ապրիլի 7-ին, ժամը 17:30-ից՝ Երեւանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում (Կոնդ)։

Հուղարկավորությունը՝ ապրիլի 8-ին, ժամը 13:00-ին՝ նույն վայրից։
Զորի Բալայանը, որը Ղարաբաղյան շարժման ակտիվ գաղափարախոսներից էր, կյանքից հեռացել է ապրիլի 6-ին՝ 91 տարեկան հասակում:

Leave a comment