Լուրեր |
Լոռու մարզի Վանաձոր քաղաքում կայացավ Հայաստանի բանկերի միության հերթական մարզային համաժողովը՝ նվիրված բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորություններին։
Համաժողովը միավորել էր բանկերի, պետական կառույցների և բիզնես համայնքի ներկայացուցիչներին՝ քննարկելու վարկավորման գործիքները, ֆինանսական հասանելիության ընդլայնման ուղիներն ու զարգացման հեռանկարները։
Միջոցառումը մեկնարկեց «Բանկերը և բիզնեսը Վանաձորում» էքսպոյով, որտեղ մասնակիցները ծանոթացան բանկային առաջարկներին, ներկայացրին իրենց բիզնես գաղափարներն ու քննարկեցին համագործակցության հնարավորությունները։
Օրվա ընթացքում անցկացված պանելային քննարկումները դարձան բաց երկխոսության հարթակ՝ անդրադառնալով ֆինանսավորման մարտահրավերներին, հասանելի աղբյուրներին և նոր մոտեցումներին։
Համաժողովի ընթացքում ներկայացվեցին նաև հաջողված բիզնես պատմություններ՝ ընդգծելով բանկերի հետ համագործակցության դերը մարզային զարգացման և նոր հնարավորությունների ստեղծման գործում։
*գովազդ