Ղարաբաղի պատկանելության մասին որոշումը Երևանն է կայացրել. Մոսկվան կապ չունի. Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ղարաբաղի պատկանելության մասին որոշումը Երևանն է կայացրել, Մոսկվան այստեղ կապ չունի։

«Միակ բանը, որ նախագահ Պուտինը և Ռուսաստանը ցանկանում են, այն է, որ այս հարցը քննարկելիս մեզ ավելորդ հղումներ չլինեն», – ասել է նա։

Ավելի վաղ Մոսկվայում Պուտին–Փաշինյան հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր.

«Ղարաբաղի շուրջ իրավիճակը զգայուն հարց է մնում»։

Leave a comment