ՄԻՊ-ն անդրադարձել է Սամվել Վարդանյանի և մի քանի այլ անձանց հետ կապված դեպքերին

ՄԻՊ-ն անդրադարձել է Սամվել Վարդանյանի և մի քանի այլ անձանց հետ կապված դեպքերին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հայտարարությունը․

Ի պատասխան գործընկերների կողմից ներկայացված հարցումների` կից հրապարակում ենք Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի այն հատվածները, որտեղ Պաշտպանն անդրադարձել է Սամվել Վարդանյանի և մի քանի այլ անձանց հետ կապված դեպքերին ու դրանց օրինակով քննարկել Հայաստանում վատ վերաբերմունքի գործերի քննության և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու առումով առկա խնդիրները: Թեև ՄԻՊ հաստատությունների և մոնիթորինգային մարմինների դիտանկյունից չի խրախուսվում անձանց անունները նման դեպքերը նկարագրելիս հիշատակելը` իրավունքների տարբեր երաշխիքներ ապահովելու նպատակով, սակայն այս գործի դիտանկյունից արդեն իսկ բազմիցս հրապարակային են ներկայացվել դեպքի մանրամասները` անձի նույնականացմամբ:

ՄԻՊ զեկույցի համապատասխան հատվածում ներկայացված են մի քանի այլ գործեր ևս, որոնք հիշյալ դեպքի հետ մեկտեղ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ընտրվել են ոլորտին առնչվող համակարգային խնդիրները ցույց տալու համար, և նկարագրվել են Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2024 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցի շրջանակներում ( https://ombuds.am/…/d5710fc4f92befa5d09747c30bdf3c41.pdf 10-րդ գլխի 346-347 էջերում նկարագրված է հիշյալ դեպքը)։

Leave a comment