Կալինինգրադում առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի տարածքը հասել է 1000 քառակուսի մետրի

Քաղաքականություն

05.04.2026 | 17:21

Կալինինգրադում առևտրի կենտրոնում հրդեհի տարածքը մեծացել է մինչև 1000 քառակուսի մետր, հայտնել է Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

«Կրակը տարածվել է շենքի ճակատի երեսապատման վրա և անցել մոտակայքում կայանված ավտոմեքենաների վրա»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հրդեհաշիջումը բարդանում է բարձր հրդեհային բեռի պատճառով․ ներսում կան դյուրավառ նյութեր։

«Հրդեհի մարման աշխատանքներին ներգրավված է 75 մարդ և 15 միավոր տեխնիկա»,- հավելել են գերատեսչությունից։

Leave a comment