Հակարի էինք գնում, որ փրկվենք ազգովի ցեղասպանվելուց, մնալը մահ էր, չնայած՝ գնալն էլ…

24News-ի «Մարդիկ Արցախից» հաղորդաշարի այս թողարկման հերոսը արցախցի գրող, բանասիրական գիտությունների թեկնածու Ալիսա Բաղդասարյանն է։

Ա. Բաղդասարյանը Ստեփանակերտում գործող Մեսրոպ Մաշտոց համալսարանի պրոռեկտորն էր, ով երանությամբ է հիշում նույնիսկ շրջափակման օրերը, երբ ուսանողությունը` անկախ իրավիճակից շարունակում էր ուսում ստանալ Արցախում։

«Եղել են դեպքեր, երբ երեխաներն ու ծերերը սովից ուշաթափվում էին փողոցում, բայց չէին հուսահատվում։ Երբ սկսվեց պատերազմը, որդիներս դպրոցում էին, ես՝ համալսարանում, չգիտեի իմոնց հասնեի, թե ուսանողներին տեղավորեի։ Սեպտեմբերի 19-ին ականների ձայների տակ ոտքով տուն էի գնում ու մտածում՝ գուցե սա է վերջին պահս…», – անկեղծանում է Բաղդասարյանն ու հավելում. «Հակարի էինք գնում, որ փրկվենք ազգովի ցեղասպանվելուց, մնալը մահ էր, չնայած՝ գնալն էլ…»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մարիաննա Բաղունց

 

–00—ԱՊ

Leave a comment