Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 24 ժամով երկարաձգել է Իրանի հետ հնարավոր գործարքի վերջնաժամկետը։ Այս մասին հայտնել է Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը X-ում։
«Թրամփը Իրանին տրված վերջնաժամկետը երկարաձգել է ևս 24 ժամով», – գրել է Ռավիդը։ Սա նրա մեկնաբանությունն էր Truth Social-ում Թրամփի գրառման, որտեղ նախկինում առանց որևէ բացատրության գրված էր. «Երեքշաբթի, Արևելյան ափի ժամանակով ժամը 20:00 »։ Կիրակի օրը Axios-ին տված հարցազրույցում ԱՄՆ առաջնորդը հայտարարել է, որ Իրանի հետ գործարք կնքելու մեծ հավանականություն կա մինչև ապրիլի 7-ը։