Ուղիղ դեպի բանտ путевка է մեր երկրում քաղաքականությամբ զբաղվելը. Նարեկ ՄալյանՈւղիղ դեպի բանտ путевка

24News-ի «Մերիի հարցը» նախագծի այս շաբաթվա հյուրը հասարակական-քաղաքական գործիչ, գրող, քաղտեխնոլոգ Նարեկ Մալյանն է։

24News-ի եթերում Նարեկ Մալյանը հայտարարեց, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հիմա ՔՊ-ում է իր շնորհիվ։
«2017 թվականին Ալեն Սիմոնյանը ինձ զանգեց, հանդիպում խնդրեց, ասաց, որ շատ կոնֆիդենցիալ է։ Ինձ պատմում էր Ալենը, որ էդ օրը հրապարակվել են ՔՊ ցուցակները, որ իրեն Նիկոլ Փաշինյանը տարել է ցուցակի 15-րդ տեղը ու ասում էր, որ իրենք երբեք 15 պատգամավոր չեն ունենա, հետևաբար՝ ինքը պատգամավոր չի լինելու և որոշում է կայացրել դուրս գալ ՔՊ-ից։ Ինձ դիմել էր որպես քաղտեխնոլոգ, ես էլ նրան խորհուրդ տվեցի, որ դուրս չգա ՔՊ-ից և բացատրեցի զուտ տեխնոլոգիական առումով»։

24News-ի այն հարցին, թե ԱԱԾ-ի հետ համագործակցե՞լ է, Մալյանն ասաց, որ այդ մասին նա չի կարող խոսել և որևէ բան ասել անգամ 30 տարի անց. «իր ներսի իրավապահը» թույլ չի տալիս։ Նա նաև դեմ է եղել, որ բարձրաձայնվի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ ԱԱԾ-ի հետ համագործակցության մասին:

Մանրամասները՝ տեսանյութում։

Մերի Մանուկյան

 

–00—ԱՊ

Leave a comment