https://arm.sputniknews.ru/20260405/em-in-andamakcelu-depqum-hajastany-rd-i-het-aviahaghvordakcutjun-chi-unena-overchuk-100673746.html
ԵՄ-ին անդամակցելու դեպքում Հայաստանը ՌԴ-ի հետ ավիահաղորդակցություն չի ունենա. Օվերչուկ
ԵՄ-ին անդամակցելու դեպքում Հայաստանը ՌԴ-ի հետ ավիահաղորդակցություն չի ունենա. Օվերչուկ
Sputnik Արմենիա
ՌԴ փոխվարչապետը նշել է՝ Հայաստանի քաղաքացիները պետք է գիտակցեն ԵՄ-ի հետ մերձեցման մասին երկրի իշխանությունների որոշման հնարավոր հետևանքները: 05.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-05T18:27+0400
2026-04-05T18:27+0400
2026-04-05T18:30+0400
ալեքսեյ օվերչուկ
ռուսաստան
հայաստան
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
եվրամիություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1b/100301029_0:160:3072:1888_1920x0_80_0_0_fd19dfb33a6df7e0e2da05ab78b64f5a.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը զգուշացրել է, որ Եվրամիությանն անդամակցելու դեպքում Հայաստանը Ռուսաստանի հետ ավիահաղորդակցություն չի ունենա:«Ներկայում մենքԵվրամիության երկրների հետ ավիացիոն հաղորդակցություն չունենք, ուրեմն այդ դեպքում Հայաստանիհետավիացիոն հաղորդակցություն ևս չենք ունենա» – նշել է նա Առաջին ալիքի եթերում:Օվերչուկի կարծիքով` Հայաստանիքաղաքացիները պետք է գիտակցեն ԵՄ-ի հետ մերձեցման մասին պաշտոնական Երևանի կայացրած որոշման հնարավոր հետևանքները:Ընդ որում, Օվերչուկի խոսքով, անհայտ է, թե ինչ հետևանքների կբախվի Հայաստանը ԵՄ-ին անդամակցելու դեպքում։Ապրիլի 1-ին Մոսկվայում կայացել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները: Հանդիպման ընթացքում Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան հանգիստ է վերաբերվում ԵՄ-ի հետ հարաբերությունների շուրջ Երևանի քննարկումներին: Միևնույն ժամանակ, Ռուսաստանի ղեկավարը բաց տեքստով ասել է, որ ՀՀ–ի միաժամանակյա ԵՄ-ում և ԵԱՏՄ-ում գտնվելն անհնար է: Իր հերթին Փաշինյանը նշել է, որ Երևանը գիտի, որ ԵԱՏՄ-ում գտնվելնանհամատեղելի է ԵՄ անդամակցության հետ, բայց առայժմ այդ գործընթացները չեն հասել այն կետին, երբ պետք է ընտրություն կատարել:ՌԴ բիզնեսը զգուշորեն է վերաբերվում ՀՀ-ի հետ գործ ունենալուն ԵՄ-ի պատճառով. Օվերչուկ
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1b/100301029_171:0:2902:2048_1920x0_80_0_0_5fde3e119cadce7fbb868105e9d29598.jpg.webp
ալեքսեյ օվերչուկ, ռուսաստան, հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, եվրամիություն
ալեքսեյ օվերչուկ, ռուսաստան, հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, եվրամիություն
ՌԴ փոխվարչապետը նշել է՝ Հայաստանի քաղաքացիները պետք է գիտակցեն ԵՄ-ի հետ մերձեցման մասին երկրի իշխանությունների որոշման հնարավոր հետևանքները:
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը զգուշացրել է, որ Եվրամիությանն անդամակցելու դեպքում Հայաստանը Ռուսաստանի հետ ավիահաղորդակցություն չի ունենա:
«Ներկայում մենքԵվրամիության երկրների հետ ավիացիոն հաղորդակցություն չունենք, ուրեմն այդ դեպքում Հայաստանիհետավիացիոն հաղորդակցություն ևս չենք ունենա» – նշել է նա Առաջին ալիքի եթերում:
Օվերչուկի կարծիքով` Հայաստանիքաղաքացիները պետք է գիտակցեն ԵՄ-ի հետ մերձեցման մասին պաշտոնական Երևանի կայացրած որոշման հնարավոր հետևանքները:
«Գուցե շատ կոշտ է հնչում, բայց մենք ուզում ենք, որ Հայաստանում մարդիկ հասկանան՝ եթե ԵՄ-ի հետ մերձեցմանմասին կայացվեն որոշումներ, ապա դա (նկատի ունի ավիահաղորդակցության դադարեցման մասին իր հայտարարությունը – խմբ.) տեղի կունենա»,-ասել է ՌԴ փոխվարչապետը:
Ընդ որում, Օվերչուկի խոսքով, անհայտ է, թե ինչ հետևանքների կբախվի Հայաստանը ԵՄ-ին անդամակցելու դեպքում։