«Պատերազմ բերածները պատերազմ բերողներ են փնտրում, Արցախը հանձնածները՝ Արցախ հանձնողներ։ Չնայած ինչո՞ւ եմ զարմանում. մինչև հիմա էլ Նիկոլ բերածները Նիկոլ բերողներ են փնտրում։ Մեր քաղաքական դաշտը կարծես երկերեսանիության փառատոնի և կեղծավորության շքերթ լինի։ Մենք այդ խաղերում չկանք, մենք ազնիվ խաղի կանոնների կողմնակիցն ենք։ Պատերազմ բերել եք և պատրաստ եք բերել միայն դուք, իսկ պատերազմ բերողը պետք է հնձի իր ցանածը՝ նվազագույնը՝ իշխանափոխությամբ, առավելագույնը՝ պատժով, օրենքի ողջ խստությամբ։ Սա է պահանջում ոչ միայն աստվածային արդարության կանոնը, այլև մեր ժողովրդի կենսական շահը»-ՀՀԿ 18-րդ համագումարի ժամանակ հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։