Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ճապոնական լցանավ է անցել Հորմուզի նեղուցով. այս մասին հայտարարել է Mitsui O.S.K. Lines նավագնացության ընկերությունը։
Հեղուկ բնական գազ տեղափոխող և Պանամայի դրոշի ներքո նավարկող լցանավը, ըստ տեղեկությունների, անվտանգ անցել է Հորմուզի նեղուցով։
Ընկերությունը հրաժարվել է մանրամասնել, թե արդյոք բանակցություններ են վարվել իրանական կողմի հետ նեղուցով անցնելու վերաբերյալ։
Սա առաջին ճապոնական նավն է, որն անցնում է Հորմուզի նեղուցով Մերձավոր Արևելքում պատերազմի սկսվելուց ի վեր։