Սպասում ենք ՀՀ Կառավարության օրինապահ վարքագծին ՀԷՑ-ի դեմ քայլերի դադարեցմանը․ Կարապետյան

Հայաստանի կառավարությունը արծրունհովհաննիսյանական ոճով Ստոկհոլմում պարտությունը հաղթանակ է ներկայացնում: Այս մասին գրառում է կատարել «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

«Ստոկհոլմի արբիտրաժը Վերահաստատել է ամռանը կայացրած որոշումը , որտեղ պարտավորեցնում է Հայաստանի կառավարությանը զերծ մնալ ՀԷՑ-ի դեմ որևէ քայլից:

Եվ մերժել Հավելյալ միջոց կիրառելու անհրաժեշտությունը մինչև քննության ավարտը:

Սպասում ենք Հայաստանի կառավարության օրինապահ վարքագծին, այն է` ՀԷՑ-ի դեմ քայլերի անվերապահ դադարեցմանը:

Նրանք շարունակում են վնասել մեր տնտեսությանը, և ներկայացնում իրենց պարտությունը որպես հաղթանակ ինչպես միշտ»,- գրել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը մերժել է ՀԷՑ-ի գործով Կարապետյանների միջնորդության բոլոր պահանջները։

Leave a comment